Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռիշար Գալյանոն նոր ստեղծագործություններով հանդես կգա Երևանում

Ռիշար Գալյանոն նոր ստեղծագործություններով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ֆրանսիացի  կոմպոզիտոր, ակորդեոնահար Ռիշար Գայլանոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ  (դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) համատեղ Երևանում հանդես կգա համերգային ծրագրով: Համերգը կանցկացվի հոկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Գալյանոն կկատարի Աստոր Պիացոլայի, Անտոնիո Վիվալդիի և այլոց սիրված գործերը: Կներկայացնի նաև իր «Օպալ» կոնցերտը և նոր ստեղծագործութուններ: 

Ֆրանսիացի կոմպոզիտորին հայրենիքում անվանում են «Ջազի սուրբ հրեշ»: Նա կարողանում է նվագել  ակորդեոնի բոլոր տեսակներով: Սովորել է Աստոր  Պիացոլայի մոտ և  ստեղծել է «Նոր մյուզետ» երաժշտական նոր ուղղությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]