Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քուփերթինոյում կկայանա iPhone-ի վերջին մոդելների շնորհանդեսը

Քուփերթինոյում կկայանա iPhone-ի վերջին մոդելների շնորհանդեսը
 ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին կանցկացնի շնորհանդես, որի ընթացքում կներկայացնի իր սարքերի վերջին մոդելները: Ընկերությունը մինչեւ բուն միջոցառումն ավանդաբար նորույթների մասին տեղեկատվություն չի հայտնում: Դրա հետ մեկտեղ փորձագետները չեն կասկածում, որ Apple-ը մտադիր Է ներկայացնել iPhone շարքի միանգամից մի քանի սմարթֆոններ, ինչպես նաեւ Apple Watch «խելացի» ժամացույցի նորացված տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը, որը կսկսվի ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին), առաջին անգամ տեղի կունենա շնորհանդեսների դահլիճում, որն անվանակոչվել Է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի (1955 – 2011) պատվին: Այն գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆռնիայի նահանգ) վերջերս բացված Apple Park կամպուսի տարածքում:

Ընթացիկ տարում Apple-ը նշում Է առաջին iPhone-ի վաճառահանման պահի 10 տարին, եւ ամերիկացի մասնագետների մեծ մասը, որոնք գրում են բարձր տեխնոլոգիաների աշխարհի մասին, համակարծիք են, որ կորպորացիան անակնկալ Է պատրաստում հոբելյանի առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]