Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայում ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողով

Մոսկվայում ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան 
հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողով

ՄՈՍԿՎԱ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին: 

Հաշվի առնելով հայկական պետականության վերականգնման և դրա շարունակականության ապահովման հարցում Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակությունը, Ֆորումի մասնակիցները հիմնադրեցին Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողով:

Ֆորումը նաև ընտրեց Հանձնաժողովի հետևյալ համանախագահներին. քաղաքագետ Անդրեյ Արեշև, իրավագիտության դոկտոր, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրով, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Կորպորատիվ կառավարման ֆակուլտետի դեկան, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյան, իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյան, ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյան, Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյան և գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց:

Հանձնաժողովը նախատեսում է կազմակերպել, համակարգել և իրականացնել հայոց պատմության հիշարժան էջերին նվիրված հասարակական նշանակալի միջոցառումներ (սեմինարներ, կլոր սեղաններ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտական գրականության և հոդվածների հրատարակումներ և այլն):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]