Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա այս պահին ի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից: Տուժածն ընդունվել է գանգուղեղային փակ վնասվածքով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներով: «Վերջինս ընդունվել է բազմակի տրավմաներով, որոշակի հարցերին պատասխանել է ոչ ադեկվատ: Հիվանդից ալկոհոլի հոտ է եկել: Հիվանդը տեղեկություններ չի նշել իր հետ կատարվածի վերաբերյալ: Գյումրու կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության կողմից: Այս պահին հիվանդի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության՝ կայուն»,-նշեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Ըստ տեղեկությունների սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]