Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանը կատարում Է միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ

Իրանը կատարում Է միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. ՄԱԳԱՏԷ
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կատարում Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանով (ԳՀՀՊ) ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում:

«ԳՀՀՊ-ի շրջանակներում միջուկային ոլորտում Իրանի ստանձնած պարտականությունները կատարվում են»,-հայտարարել Է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ը 18 կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց ներառել Է Իրանի հրթիռային ծրագրի գծով պատժամիջոցների ցուցակում: Թեհրանը դատապարտել Է Վաշինգտոնի պատժամիջոցները, հայտնելով, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկյան ընկերությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ: Դրանից հետո Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ երկիրը կարող Է դուրս գալ միջուկային ծրագրի համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի ընդլայնել պատժամիջոցները: Նաեւ Իրանի խորհրդարանը հավանություն Է տվել սեփական հրթիռային ծրագրի մշակման համար 520 մլն դոլար հատկացնելու օրինագծին՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]