1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտնի են դարձել նոր iPhone-ի հանգուցային առանձնահատկությունները

Հայտնի են դարձել նոր iPhone-ի հանգուցային առանձնահատկությունները
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iOS 11-ի նախառելիզային տարբերակում մշակողները նոր մանրամասներ են գտել iPhone-ի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է 9to5mac-ը: Դատելով ներկայացված տեղեկատվությունից՝ Apple-ը կներկայացնի երեք մոդելի սմարթֆոններ՝ Phone 8-ը, 8 Plus-ը եւ X-ը: Առաջին երկու սարքերը շատ չեն տարբերվի Phone 7-ից. դրանք կստանան նոր «երկաթ», ապակե կորպուս եւ անհաղորդալար լիցքավորում:

Երրորդ մոդելը՝ Phone X-ը, կունենա նոր դիզայն՝ 5,8-դյույմանոց անշրջանակ OLED-դիսփլեյով: Սմարթֆոնը կզրկվի մատնադրոշմների սքաների Home կոճակից, իսկ փոխարենը կստանա դեմքի սքաներ: Դրա օգնությամբ կարելի կլինի վճարումներ կատարել Apple Pay-ի միջոցով եւ արգելազերծել սարքը:

Բացի դրանից, հեռախոսը կունենա վեցմիջուկանոց Apple A11՝ մեծացված Էներգաարդյունավետությամբ:

Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել Է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին: Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը: Բացի դրանից, պլանավորվում Է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K եւ HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաեւ հանգամանորեն ներկայացվելու Է iOS 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]