Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գագիկ Ծառուկյանը չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը

 Գագիկ Ծառուկյանը չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» դաշինքը  Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում, սակայն չի էլ բացառում նման հնարավորությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Կոալիցիա կազմելու հարց չենք քննարկում, եթե քննարկենք, բոլորդ կիմանաք այդ մասին: Ես այս կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց այս պահին չենք քննարկում: Երբ որ լինեն նման քննարկումներ, ես կասեմ: Կարևորն այն է, որ իմ խոսքը ես պահել եմ, իմ պարտքը պետք է կատարեմ ժողովրդիս առջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ՀՀ-ում իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ է, Ծառուկյանը պատասխանեց. «Նոր են անցել խորհրդարանական ընտրությունները: Կատարվել է ընտրություն, մարդիկ իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին: Ժողովուրդն իր ձայնը տվել է, ժողովուրդն էլ պետք է պահանջի: Իսկ ՀՀԿ-ն պարտավոր է պատասխանատու լինել ժողովորդի կենսամակարդակը բարձրացնելու, անվտանգությունն ապահովելու համար»:

Անդրադառնալով հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի՞ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու՝ «Ելք»-ի ներկայացրած օրինագծին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը պատասխանեց.  «Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու ու ներկայացնելու: Եվ ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, ներկա լինեն,  քննարկեն և համապասխան որոշում կայացնեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]