Արա Զոհրաբյանը վերընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում
11:38, 11 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանական պալատում սեպտեմբերի 9-ին տեղի են ունեցել ՓՊ-ի նախագահի ընտրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաստաբանական պալատի նախագահի միակ թեկնածուն եղել է գործող նախագահ Արա Զոհրաբյանը:
Համաձայն հաշվիչ հանձնաժողովի սեպտեմբերի 9-ի որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը՝ քվեաթերթիկներ ստացած ընդհանուրը 1087 փաստաբանների 1002 «կողմ» ձայներով (92.1%): Գրանցվել են 69 «դեմ» և 14 անվավեր քվեաթերթիկ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում