Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 95 տարվա 
ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին, ում Նյու Յորքի դատախազությունը կալանավորելու մասին որոշում է ընդունել, սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ»-ը:

Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսությանն աջակցելու, «փողերի լվացմամբ» զբաղվող անօրինական հիմնադրամներ ստեղծելու մեջ: Նյու Յորքի դատախազության մեղադրականում նշվում է, որ նախկին նախարարն աջակցել է Իրանին, որպեսզի վերջինս կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները: Նշվում է, որ նախկին նախարարն իր պաշտոնավարման ընթացքում՝ 2011 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի դեկտեմբերը, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառք է վերցրել:

ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար Իրանին գաղտնի աջակցելու գործով մեղադրվում է նաև իրանական ծագում ունեցող թուրք գործարար Ռեզա Զարաբը։ Վերջինս ձերբակալվել էր 2016 թվականին և Նյու Յորքի դադարանի առաջ էր կանգնել ոչ միայն Իրանին աջակցելու, այլև պաշտոնական Թեհրանին և իրանական այլ կառույցների արժույթ և ոսկի վաճառելու համար։

Մեղադրյալների շարքում են նաև թուրքական Halk բանի մի շարք աշխատողներ:

Այս գործով 9 մեղադրյալներից ներկայում կալանավորված են միայն երկուսը՝ այդ թվում և Զարաբը:

Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր տվել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, որում ներգրավված էին մի քանի գործող նախարար, ինչպես նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին՝ Բիլալ Էրդողանը: Սկանդալային բացահայտումից հետո ձերբակալվել էին գործող 3 նախարարի որդիներ, ինչպես նաև գործարար Ռեզա Զարաբը։ 2014 թվականին, սակայն, նրանց դեմ ներկայացված մեղադրանքները հանվել էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]