Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հավանայում շարունակվում Է «Իրմա» փոթորկի առաջացրած ջրհեղեղը

Հավանայում շարունակվում Է «Իրմա» փոթորկի առաջացրած ջրհեղեղը
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրմա» ավերիչ փոթորիկն արդեն մոլեգնում Է Ֆլորիդայում, սակայն Կուբայի մայրաքաղաքում շարունակվում Է դրա առաջացրած սաստիկ հեղեղումը: Ջրի տակ են անցել Հավանայի Մալեկոն հռչակավոր առափնյակը եւ ափի գծի երկայնքով շատ փողոցներ: Օդերեւութաբանների խոսքով՝ սեպտեմբերի 9-ին սրընթաց քաղաքի վրա Է շարժվել մինչեւ 11 մետր բարձրությամբ ալիքների հորձանքը, ջուրը կես կիլոմետրից ավելի լցվել Է Հավանայի խորքերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որոշ շրջաններում, օրինակ՝ կենտրոնական Վեդադոյում, մարդիկ շարժվում են մինչեւ գոտկատեղերը կամ նույնսիկ մինչեւ կրծքները հասնող ջրի միջով: Փողոցներում լողում են ավտոմոբիլներ, կահույք, տանիքածածկի բեկորներ: Հավանացիներից ոմանք քաղաքում տեղաշարժվում են ինքնաշեն մակույկներով: Քաղաքի մեծ մասն արդեն մեկ օրից ավելի Է, ինչ հոսանքազրկված Է: Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կարգադրել Է բոլոր ուժերը գործի դնել Էլեկտրահաղորդման կտրված գծերի վերականգնման համար:

Տարերքը շատ լուրջ վնաս Է հասցրել կղզի-պետությանը, որի գումարը դեռ պետք Է հաշվեն: Բայց այն միջոցների շնորհիվ, որոնք երկրում ձեռնարկվել են մինչեւ փոթորկի գալը, նախնական տվյալներով՝ զոհերից հաջողվել Է խուսափել: «Իրմայի» մոտենալու պատճառով Կուբայում ընդհանուր առմամբ տարահանվել Էր ավելի քան մեկ միլիոն մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]