1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր երկրում լրագրողների չեն կալանավորում. Մերկելի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ- ին

Մեր երկրում լրագրողների չեն կալանավորում. Մերկելի պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-
ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակված հայտարարությանը, որում պաշտոնական Անկարան նախազգուշացրել էր Գերմանիա մեկնել ցանկացող կամ այդ երկրում բնակվող իր քաղաքացիներն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Ցանկանում եմ ասել հետևյալը՝ Թուրքիայի ցանկացած քաղաքացի կարող է այցելել մեր երկիր: Մեր երկրում լրագրողների չեն կալանավորում, չեն ձերբակալում, մեր երկրում գործում են մտքի ազատությունն ու օրինական պետության սկզբունքները: Եվ մենք հպարտ ենք դրանով»,- հայտարարել է Մերկելը:

Թուրքիայի ԱԳՆ հրապարակած նախազգուշացման մեջ ասվում էր, թե Գերմանիայում քաղաքական առաջնորդների նախընտրական քարոզչությունը հիմնված է հակաթուրքականության սկզբունքների վրա: Պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե Թուրքիայի քաղաքացիներին Գերմանիայի օդանավակայաններում վատ վերաբերմունք են ցույց տա;լիս: Թուրքական իշխանությունները մեղադրել էին գերմանական կողմին ահաբեկիչներին ապաստան տալու և այդ երկրում ազատորեն շրջելու իրավունք վերապահելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]