Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նյու Յորքում կհարգեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Նյու Յորքում կհարգեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին՝ ողբերգության տարելիցի օրը, ԱՄՆ-ում կհարգեն 2001 թվականի ահաբեկչական գործողությունների զոհերի՝ 2977 տղամարդկանց, կանանց եւ երեխաների հիշատակը: Այդ օրն «Ալ Քաիդա» խմբավորման 19 ապաբեկիչներ զավթեցին չորս քաղաքացիական հանրանավեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանցից երկուսը նրանք ուղղեցին Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշտարակների՝ Նյու Յորքի ամենաբարձր, 110-հարկանի կառույցի վրա: Եվս մեկ ինքնաթիռ ուղղվեց Վաշինգտոնի արվարձան՝ Պենտագոնի շենքի վրա, չորրորդ զավթված ինքնաթիռը նույնպես շարժվում Էր մայրաքաղաքի կողմը, բայց կործանվեց Փենսիլվանիայի նահանգի Շենքսվիլ քաղաքից ոչ հեռու:

Սգո արարողությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով 16:00-ին) Մանհեթենի հարավային վերջավորությունում ահաբեկչական գործողությունների զոհերի հուշահամալիրի մոտ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է հուշաթանգարանի տնօրեն Էլիս Գրինվալդը, 08: 46-ին (Երեւանի ժամանակով 16:46-ին) կհայտարարվի առաջին համաքաղաքային լռության րոպեն՝ այն պահին, երբ զավթված ինքնաթիռներից առաջինը մխրճվեց ԱՀԿ-ի առաջին աշտարակի մեջ: Այնուհետեւ հուշահամալիրի տարածքում, որն ստեղծվել Է ԱՀԿ-ի՝ 546 մետր բարձրությամբ նոր շենքի գետնախարսխի մոտ, մեղմ երաժշտության ներքո կընթերցեն բոլոր զոհվածների անունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]