Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆլորիդայի բնակչության կեսն առանց լույսի Է մնացել «Իրմա» փոթորկի պատճառով

Ֆլորիդայի բնակչության կեսն առանց լույսի Է մնացել «Իրմա» փոթորկի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի ավելի քան 3,3 մլն բնակիչներ առանց Էլեկտրականության են մնացել «Իրմա» փոթորկի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Սպասվում Է, որ անջատումներն Էլ ավելի կշատանան դեպի հյուսիս փոթորկի շարժվելու համեմատ: Ընդամենը նահանգում ապրում Է 7 մլն մարդ: Փակ են Մայամիի, Օռլանդոյի, Ֆորտ- Լոդերդեյլի եւ Տամպայի օդանավակայանները. դրանցից մի քանիսը խոստանում են չվերթերը վերսկսել սեպտեմբերի 12-ին, մյուսներում առաջիկա օրերի չվացուցակը բացակայում Է:

Փոթորկի պատճառով Մայամի-Դեյդ օկրուգի շուրջ 400 միջնակարգ դպրոցներ փակվում են անորոշ ժամանակով: Այդ մասին հայտնել Է 392 կրթակական հաստատությունների ղեկավարությունը, որոնցում սովորում են 345 հազար դպրոցականներ եւ աշխատում շուրջ 40 հազար ուսուցիչներ ու սպասարկող անձնակազմի անդամներ:

Ֆլորիդայի ավելի քան 116 հազար բնակիչներ տեղավորվել են 530 ժամանակավոր ապաստարաններում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է ամերիկյան այդ նահանգի ամբողջ տարածքը խոշորագույն տարերային աղետի գոտի հայտարարելու Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթի առաջարկը: Այդ որոշումը թույլ Է տալիս առանց ձգձգումների դաշնային միջոցներ հատկացնել «Իրմա» փոթորկից տուժածներին օգնելուն: Նահանգապետը նշել Է, որ պետության ղեկավարն այդ խնդրանքը բավարարել Է հաշված ժամերի ընթացքում:

Սեպտեմբերի 10-ի ցերեկը «Իրմա» փոթորիկը հասել Է Ֆլորիդայի ծովափ: Սկզբնապես դրան տրվել Էր չորրորդ կատեգորիա, ավելի ուշ այն նվազեցել Է մինչեւ երկրորդ կատեգորիա:

«Իրմա»-ն համարվում Է առնվազն վերջին տասնամյակի ընթացքում Ատլանտիկայում ձեւավորված ամենահզոր փոթորիկը: Կարիբյան ավազանի տարածաշրջանում դրա զոհ Է դարձել առնվազն 25 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]