1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում բացվեց Բրիտանական միջազգային դպրոց

Հայաստանում բացվեց Բրիտանական միջազգային դպրոց

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում այսուհետ կգործի դպրոց, որը, բարեհաջող ավարտելով, աշակերտները հնարավորություն կստանան ընդունվել եվրոպական մի շարք համալսարաններ առանց հավելյալ քննությունների։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցի (BISA) հանդիսավոր բացումը։  

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բրիտանական միջազգային դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանատիպ դպրոց ստեղծելու գաղափարը շուտվանից է եղել։

Այս տարի 50-ից ավելի աշակերտ դիմել է սովորելու համար, սակայն ընդունելության շեմը հաղթահարել են 30-ը։ Դասընթացներին ինչ-ինչ պատճառներով մասնակցելու են միայն 18-ը։ Նա տեղեկացրեց, որ վարձավճարը 900 հազար դրամ է, ինչպես նաև գործում է կրթաթոշակների համակարգ։  

«Մեզ մոտ գործում են կրթաթոշակներ, որոնք կախված են քննությունների և հարցազրույցների արդյունքներից։ Մենք ենք տրամադրում այդ կրթաթոշակները, որոնք ռոտացիոն սկզբունքով են՝ յուրաքանչյուր կիսամյակ վերանայվում են արդյունքները։ Այն աշակերտը, ով չի ստացել կրթաթոշակ, բայց լավ առաջադիմություն ունի, հնարավոր է երկրորդ կիսամյակում կարողանա զեղչով կամ բոլորովին անվճար սովորել»,- ընդգծեց բրիտանական միջազգային դպրոցի ակադեմիական տնօրենը և հավելեց, որ դպրոց ընդունված 18 աշակերտներից 8-ը ստացել են կրթաթոշակ։ Նրանցից մեկը սովորելու է 100 տոկոս կրթաթոշակով։ 

Աշոտ Աբրահամյանի խոսքով՝ դասընթացներն իրականացվելու են երկու հոսքով և դասավանդվելու է երկու առարկա բացառապես անգլերենով՝ բիզնես և տնտեսագիտություն, ինչպես նաև ինֆորմացիոն տեխնոլոգիա։ 

«Ընդունելության քննությունները մաթեմատիկա և անգլերեն առարկաներից են։ Անգլերենի գերազանց իմացությունը մեզ համար պարտադիր է, քանի որ ամբողջ ուսումնական պրոցեսը անց է կացվելու անգլերենով։ Մեր դպրոցը աշակերտներին առաջարկում է հավելյալ կրթություն՝ զուգահեռ հանրակրթական դպրոցի ուսմանը։ Երկու տարի սովորելուց հետո, բարեհաջող քննությունները հանձնելուց հետո նրանք ստանում են ավարտական վկայական։ Դրա շնորհիվ նրանք հնարավորություն են ունենում եվրոպական տարբեր համալսարաններ ընդունվել առանց հավելյալ քննությունների։ 1400-ից ավելի համալսարանների համար, որոնց մեջ մտնում են նաև աշխարհի լավագույն համալսարաններ՝ այստեղի քննությունների հանձնումը արդեն հանդիսանում է այդ համալսարանների ընդունելության քննություն»,- ասաց դպրոցի տնօրենը։ 

Դպրոցի դասախոսները հայեր են, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում, բայց հնարավոր է հրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ։ 
Դպրոցի շրջանավարտներին տրամադրվելու է բրիտանական ավարտական վկայական (A Level-ի ատեստատ)։ Այն ճանաչված է ամբողջ աշխարհի առաջատար համալսարանների կողմից և հնարավորություն է տալիս հետագա կրթությունը շարունակել համաշխարհային բարձրակարգ կրթական հաստատություններում։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]