Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը պարեն և դեղամիջոցներ է տեղափոխել Դեր Զոր

Ռուսաստանը պարեն և դեղամիջոցներ է տեղափոխել Դեր Զոր

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Դեր Զոր քաղաքի ազատագրված շրջաններում մարդասիրական ակցիա է իրականացվել: Ռուսական կողմը այդ շրջաններ է հասցրել պարեն, շշալցված խմելու ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության իրեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն նախարարության հաղորդագրության՝ ռուսական կողմը Հալեպի իշխանությունների հետ ալ-Ֆուրկան թաղամասում դպրոց է բացել, որտեղ ակնկալվում է կրթել 500 երեխայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]