Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի տարածքներում «Իրմա» փոթորիկը 1,2 մլրդ եվրոյի վնաս է պատճառել

Ֆրանսիայի տարածքներում «Իրմա» փոթորիկը 1,2 մլրդ եվրոյի վնաս է պատճառել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի անդրծովյան տարածքների՝ Սեն Մարտեն և Սեն Բարտելեմ վրա սեպտեմբերի 6-ին պատուհասած «Իրմա» փոթորկի հասցրած վնասները կազմել են շուրջ 1,2 մլրդ եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ֆրանսիայի պետական ապահովագրական CCP ընկերությունը:

«CCP-ն ենթադրում է, որ պատճառված վնասների գումարը կազմելու է շուրջ 1,2 մլրդ եվրո: Այս գումարն իր մեջ ներառում է բնակելի տներին, ավտոմեքենաներին, ձեռնարկություններին պատճառված վնասները»,- հայտնել են ապահովագրական ընկերությունից՝ հավելելով, որ  փոխհատուցումներ կարվեն այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ապահովագրվել էին բնական պատահարներին:

«Իրմա» փոթորկի զոհ է գնացել ավելի քան 20 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]