Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ Ալաբամա նահանգում «Իրմա» փոթորկի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ Ալաբամա նահանգում «Իրմա» փոթորկի հետևանքով արտակարգ դրություն է 
հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգի նահանգապետ Էեյ Այվին «Իրմա» փոթորկի հետ կապված նահանգում արտակարգ դրություն է հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ալաբաման պետք է պատրաստ լինի,եթե փոթորիկը գա մեզ մոտ: Մենք նաև պետք է պատրաստ լինենք՝ բավարարելու հարևան նահանգների կարիքները, ում սպառնում է փոթորիկը: Ես կապի մեջ եմ արտակարգ գործողությունների խմբի հետ՝ վերահսկելու ցանկացած սպառնալիք, որը մեր նահանգի համար կարող է ներկայացնել «Իրմա»-ն: Այս կապակցությամբ ես արտակարգ դրություն եմ հայտարարում»,- ասել է Այվին:

«Իրմա»-ն համարում են վերջին տասնամյակների ընթացքում ամենահզոր փոթորիկն այդ տարածաշրջանում: Ակնկալվում է, որ  հանգստյան օրերին այն կհասնի ԱՄՆ-ի ափերին:

Ֆլորիդայում, որն ունի շուրջ 6 մլն բնակչություն, արտակարգ դրություն է հայտարարվել: Մասնագետները կարծում են, որ «Իրմա»-ն ավելի ուժեղ է «Հարվի» փոթորկից, որը 2017 թվականի օգոստոսի վերջին պատուհասել էր Տեխասին՝ հանգեցնելով ավերիչ հեղեղումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]