Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովին

Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի թվայնացման օրակարգ» 
աշխատաժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 9-ին ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ:

Աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս կարիքները և թվայնացման ոլորտում միջազգային միտումները:

Աշխատաժողովը տևելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին և Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները և այս համատեքստում՝ Հայաստանի համար քաղված դասերը: Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները և փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։ Նախատեսվում է, որ  ամբողջական նախագիծը  պատրաստ կլինի  մինչև տարեվերջ:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]