1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ է արձանագրվել

Շիրակի մարզում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ է արձանագրվել

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում նախորդ տարվա նույն ժամանկամիջոցի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ է արձանագրվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 85.8%-ով: 2016թ. համեմատությամբ հավաքագրման աճը կազմում է 16.5%: Սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Անիի տարածաշրջանում` 61.6%: Մարզի քաղաքային համայնքները 2017թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 90.1%, Արթիկ քաղաքը` 106.3%, Մարալիկ քաղաքը` 69.5%: Մարզի թվով 52 համայնքներ չեն ապահովել 2017թ. արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը, այդ թվում՝ թվով 10 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը: Սեպտեմբերի 8-ին կայացած մարզային խորհրդի հերթական նիստի ժամանակ նշեց մարզպետարանի ֆինանսական ու սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:

«Սեփական եկամուտների հավաքագրումը գործունեության առաջնային ուղղություն պետք է լինի, ամեն պակաս հավաքագրված 100 դրամը համայնքի մանկապարտեզի երեխայի, գրադարանավարի աշխատավարձի, ճանապարհի նորոգման ծախսերից է կրճատվում, համայնքի կարիքներն են պակաս բավարարվում: Պակաս հավաքագրելով գումարները՝ համայնքի բնակիչների արդարացի դժգոհությանն են հանգեցնում: Մարդիկ կան, ովքեր իրենց արտոնյալ են համարում, օրենքից վեր են դասում: Ես հանձնարարել եմ հանել բոլոր անպարտաճանաչ պարտապանների անունները: Զարմանալին այն է, որ հարկեր չեն վճարում հարկային գործակալները, ոստիկանության աշխատակիցներ, զինվորականներ, ուսուցիչներ ու առողջապահության բանագավառի ներկայացուցիչներ: Վստահ եղեք, որ նրանց անունները կհրապարակվեն զանգվածային լրատվության միջոցներով, կտեղեկացվեն նաև նրանց վերադասները: Այս ամենն անընդունելի է, օրինակ՝ Սարակապ համայնքում սեփական եկամուտները կատարվել են 10 տոկոսով, չգիտեմ անգամ ինչպես բնութագրել, այստեղ չեն կարող օբյեկտիվ պատճառներ լինել, եթե նրան հարակից համայնքները կարող են մինչև 100 տոկոս հավաքագրում ապահովել»,- նշեց Արթուր Խաչատրյանը՝ ավելացնելով, որ առաջիկա մեկ շաբաթում դրական տեղաշարժ չարձանագրելու դեպքում, «արտոնյալների» անունները կհրապարակվի անպատճառ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]