Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերի պահվող անձանց

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ 
արձակել որպես ռազմագերի պահվող անձանց

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգևոր առաջնորդները կոչ են արել ազատ արձակել որպես ռազմագերիներ պահվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև դիմել են կողմերին՝ կանխելու եկեղեցիների և մզկիթների հանդեպ վանդալիզմի դրսևորումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի,  Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեի  հետ բանակցություններից հետո ասել է  Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

«Որոշ գործողությունների հետևանքով տուժում են մարդիկ, այդ թվում նաև՝ անմեղ քաղաքացիներ, ովքեր գտնվում են երկու կողմերում գերության մեջ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել ռազմական գործողություններին և ներկայումս պահվում են որպես ռազմագերի: Մենք կոչ ենք անում ազատ արձակել քաղաքացիական անձանց: Պետք չէ տարածել  ռազմական գործողությունների  և ռազմագերիների պահման կանոններն այն մարդկանց վրա, ովքեր այդպիսիք չեն հանդիսանում», - ասել է Պատրիարք Կիրիլը:

«Հակամարտության գոտում կան տաճարներ ու մզկիթներ: Կարևոր է, որ դրանք պահվեն պատշաճ կերպով , որպեսզի բացառվեն վանդալիզմի դրսևորումները և որպեսզի ոչ ոք չկարողանա շահարկել կրոնական զգացմունքները՝ բորբոքելով հակամարտությունը, որը պետք է մարվի»,- ասել է պատրիարք Կիրիլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]