Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տավուշի մարզում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

Տավուշի մարզում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզում սեպտեմբերի 8-ին Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը «Պարենի դպրոցական սնունդ» ծրագրի իրագործումը փոխանցեց ՀՀ կառավարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն։ Նա ասաց, որ իրենց կազմակերպության կողմից իրականացվող ամենահաջող ծրագրերի շարքին է դասվում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ 

«Սկսելով 2010 թվականին՝ մենք երեք մարզերում դպրոցական սննդի տրամադրումն արդեն իսկ հանձնել ենք Կառավարությանը։ Այդ դպրոցներում բոլոր տարրական դասարաններում բարեհաջող իրականացվում է դպրոցական սնուցման ծրագիրը։ Այսօր չորրորդ մարզում՝ Տավուշում, նույնպես փոխանցեցինք ծրագրի իրագործումը Կառավարությանը։ Այս ծրագրի հաջողության գրավականներից է այն, որ մենք ոչ միայն սնունդ, այլև սննդարար և հավասարակշիռ կառուցվածքով տաք ուտելիք ենք տրամադրում»,- նշեց Պասկալ Միշոն։ 
Նա ծրագիրը հաջողված է համարում՝ նաև ելնելով այն հանգամանքից, որ դպրոցներում վերանորոգվում են խոհանոցները, ճաշարանները, ինչպես նաև հենց դպրոցների շենքերը։ 

«Մեր ծրագրի շնորհիվ մարզային դպրոցներում բարելավվում է ջրի վիճակը և սանիտարահիգիենիկ պայմանները։ Այս հանգամանքները կենսական նախապայմաններ են անվտանգ կերակուր ապահովելու համար»,- ընդգծեց ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենը։ 

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական օժանդակությամբ մշակված հայեցակարգի ու ազգային ռազմավարության՝ նախատեսվում է ծրագրի աստիճանաբար փոխանցում ՀՀ կառավարությանը։ 

ՊՀԾ-ն Հայաստան է ներկրում անհրաժեշտ սննդամթերքը և, պահեստավորվելով Վանաձոր քաղաքում գտնվող պահեստներում, այնտեղից բաշխում ծրագրի շահառու դպրոցներին։ Այս ծրագրի շրջանակում նույնպես սնունդը սովորողներին տրամադրվում է ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում՝ շաբաթը 5 օր։ ՊՀԾ-ի կողմից դպրոցներին հատկացվող սնունդը ներառում է ձավարեղեն, ընդեղեն, բուսական յուղ, հնդկացորեն, կաթի փոշի և շաքարավազ։ Անհրաժեշտ մյուս սննդամթերքները ձեռք են բերվում դպրոցների ծնողական համայնքի հավաքագրված գումարով կամ տրամադրվում է նրանց կողմից։ Համաձայն ՀՀ կառավարության և ՊՀԾ-ի միջև ստորագրված «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ զարգացման ծրագրի»՝ ՊՀԾ-ի կողմից իրականացվող «Դպրոցական սնունդ ծրագրի» շրջանակում սննդամթերքի ներքին փոխադրումների համար պետական բյուջեից տարեկան հատկացվում է 49 միլիոն դրամ։ 

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության համաձայն՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցներն աստիճանաբար տրամադրվող չոր սննդից պետք է անցում կատարեն տաք սնունդ տրամադրելու քաղաքականության։ Այդ նպատակով ծրագրում ընդգրկված բոլոր մարզերի դպրոցներում կատարվել է ճաշարաններին և խոհանոցների բարելավումը, ինչպես նաև ծրագրում ընդգրկված մասնագետների վերապատրաստում։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]