Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չի արձանագրել

ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց  սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության, Շիրակի մարզի և Սյունիքի մարզի դատախազությունների կողմից ստուգվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բավարար սնունդ տրամադրելու ոլորտը«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նկատի ունենալով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի որոշմամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի միջին չափաբաժնի չափորոշիչներում կատարված փոփոխություններից հետո դատապարտյալներին որակյալ և անհրաժեշտ չափաքանակի սննդով չապահովելու հնարավորության վերաբերյալ վերջին շրջանում ԶԼՄ-ներում երբեմն արտահայտվող մտահոգությունները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության, Շիրակի մարզի և Սյունիքի մարզի դատախազությունների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն», ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», ՀՀ ԱՆ «Սևան», ՀՀ ԱՆ «Արթիկ» և ՀՀ ԱՆ «Գորիս», քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բավարար սնունդ տրամադրելու ոլորտը»,- ասաց Աբրահամյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ ստուգվել է նշված քրեակատարողական հիմնարկների սննդի պահեստներում առկա սննդամթերքը, պահվող անձանց տրամադրվող սննդի օրական միջին չափաբաժինները, ինչպես նաև դրանց հետ կապված հիմնարկներում պահվող անձանց շրջանում անցկացվել է հարցում:

«Իրականացված ստուգումների արդյունքում դատապարտյալներին բավարար սնունդ տրամադրելու ոլորտում խախտումներ չեն արձանագրվել: Ավելին, հարցումների արձանագրություններում դատապարտյալները հայտնել են, որ օգտվում են քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող սննդից, որի որակն իրենց բավարարում է»,- ասել է Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]