1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վախճանվել Է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր Պիեռ Բերժեն

Վախճանվել Է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր Պիեռ Բերժեն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 86 տարեկան հասակում կյանքից հեռացել Է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր եւ մեկենաս Պիեռ Բերժեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հայտնել Է Le Figaro թերթը:

Բերժեն մահացել Է քնած ժամանակ Ֆրանսիայի հարավի Սեն Ռեմի դե Պրովանսում գտնվող սեփական կալվածքում:

Բերժեն ծնվել Է 1930 թվականին Ֆրանսիայի Օլերոն կղզում: 18 տարեկանում մեկնել Է Փարիզ՝ հույս ունենալով դառնալ հայտնի գրող կամ լրագրող, սակայն արդյունքում իր կյանքի առավել մեծ մասը նվիրեց նորաձեւությանը:

1958 թվականին նա ծանոթացել Է Իվ Սեն Լորանի հետ: Շուրջ ութ տարի նրանց կապել են ռոմանտիկ հարաբերությունները: 1961 թվականին Բերժեն եւ Սեն Լորանը բացեցին Yves Saint Laurent նորաձեւության տունը: Նույնիսկ բաժանվելուց հետո նրանք մնացին բարեկամներ եւ բիզնես գործընկերներ:

Բերժեն Yves Saint Laurent-ի գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել Է մինչեւ 2002 թվականը:

Մոդելագործ Իվ Սեն Լորանը 71 տարեկան հասակում 2008 թվականի հունիսին վախճանվել Է Փարիզում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]