Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Եվրամիությունը չպետք Է վանի Թուրքիային. Բորիս Ջոնսոն

Եվրամիությունը չպետք Է վանի Թուրքիային. Բորիս Ջոնսոն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) չպետք Է վանի Թուրքիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի դիվանագիտության ղեկավար Բորիս Ջոնսոնը Տալլինում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:

«Ես կարծում եմ՝ մենք չպետք Է վանենք Թուրքիային: Թուրքիան մեծ, ռազմավարական տեսակետից կարեւոր երկիր Է մեզ բոլորիս համար»,- ասել Է նա: Ըստ որում, ինչպես հավելել Է Ջոնսոնը, «ԵՄ-ի բոլոր երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան, լրջորեն անհանգստացած են Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված հարցերից, Amnesty International-ի աշխատակիցների, լրագրողների նկատմամբ վերաբերմունքից»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 3-ին նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ հայտարարել Է, որ Թուրքիայի համար տեղ չի տեսնում Եվրամիության կազմում: Այս միտքը նա զարգացրել Է սեպտեմբերի 5-ին՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Այնտեղ կանցլերը հայտնել Է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների հնարավոր դադարեցումը կարող Է քննարկման դրվել առաջիկա եվրագագաթնաժողովում, որը պետք Է տեղի ունենա հոկտեմբերին Բրյուսելում:

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները նույն օրը հայտարարել Է, որ իր երկրի ղեկավարությունը նույնպես հնարավոր չի համարում Անկարայի հետ բանակցությունների շարունակումը: Եվրամիության երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Տալլինում տեղի Է ունենում սեպտեմբերի 6 – 8-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]