Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Apple-ը կարող Է բախվել նոր iPhone-ների մատակարարման դեֆիցիտի. WSJ

Apple-ը կարող Է բախվել նոր iPhone-ների մատակարարման դեֆիցիտի. WSJ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան եւ նրա երկրպագուները կարող են բախվել նոր iPhone-ների մատակարարման դեֆիցիտի, որոնք պետք Է լայն հանրությանը ներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին գրել Է The Wall Street Journal թերթը:

Ճշտվում Է, որ դա կարող Է տեղի ունենալ iPhone-ի նոր մոդելների հավաքման հետ կապված բարդությունների պատճառով, որոնք Apple-ին հարկադրել են մեկ ամսով հետաձգել դրանց արտադրությունը: Apple-ի արտադրական գործընկերը՝ Foxconn ընկերությունը, Չինաստանում գտնվող իր գործարանում մեծացրել Է արտադրական հզորությունները, սակայն, թերթի աղբյուրների խոսքով, դա կարող Է բավարար չլինել: Դա կարող Է հանգեցնել այն բանին, որ iPhone-ի նոր մոդելներ պատվիրած անձինք դրանք կստանան ուշացումով:

Օգոստոսի 31-ին Apple կորպորացիան սկսել Է նորույթների շնորհանդեսի հրավերների առաքումը, որը կկայանա սեպտեմբերի 12-ին: Բացի iPhone 8-ից, մամուլի ասուլիսում, ենթադրաբար կներկայացնեն երկու այլ սմարթֆոններ՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը: Բացի դրանից, պլանավորվում Է LTE-մոդուլով Apple Watch նոր ժամացույցի, 4K եւ HDR պահիչով Apple TV-ի շնորհանդեսը: Նաեւ հանգամանորեն ներկայացվելու Է iOS 11-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]