Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում 5-6-րդ դարերի եզակի նմուշներ են հայտնաբերվել

Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում  5-6-րդ 
դարերի եզակի նմուշներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թևավոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից ավել խաչքարեր, բազմաթիվ նոր արձանագրություններ: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ  Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցվել, մշակույթի կարեւոր դրսեւորումներից է: «Սուրբ Ստեփանոսի մասին մատենագրական ոչ մի նյութ չկա, մեր պատմիչները ոչինչ չեն հաղորդել: Տեղեկություններ վանքի մասին տալիս են տեղի արձանագրությունները»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով` Վաճառում պեղումներ առաջին անգամ են անցկացվում: «Ես երեք տարի է կարեւորում եմ այս հուշարձանը: Մոսկվայաբնակ Սամվել Գրիգորյանի ֆինանսավորմամբ հուլիս ամսին սկսված պեղման աշխատանքների շնորհիվ շատ բաներ ենք պարզել հատկապես Վաչագան բարեպաշտի ժամանակ վաղքրիստոնեական հետքերի մասին, որոնք գիտականորեն դեռ նոր ենք սկսում հասկանալ»,-հավելեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]