1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր և փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805թ.-ից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով ցուցանմուշները՝ պատասխանատուները նշել են, որ 13-19-րդ դարերի փաստաթղթերը Էջմիածնի, Կիլիկյան կաթողիկոսությունների և Երուսաղեմի պատրիարքության հավաքածուներից են: Նաև նշվել է, որ Ռուսաստանի Դաշնության պետական արխիվներում այսօր պահպանվում են շուրջ 2000 հայկական ձեռագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]