Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքում մեկնարկում է «Ոսկեփորիկ» գեղագիտական կենտրոնի ուսումնական եռամյա ծրագիրը

Մարտունի քաղաքում մեկնարկում է «Ոսկեփորիկ» գեղագիտական կենտրոնի 
ուսումնական եռամյա ծրագիրը

ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը գործելու է «Ոսկեփորիկ» գեղագիտական զարգացման կենտրոնի կրթական եռամյա ծրագիրը, որտեղ գեղագիտական կրթություն ստանալու հնարավորություն կունենան 3-15 տարեկան երեխաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյանը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի եւ «Ոսկեփորիկ» գեղագիտության զարգացման կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկայի միջեւ: Ինչպես ներկայացրեց կենտրոնի տնօրենը, ծրագիրը կրթական է, սակայն՝ ավանդական նորմերից դուրս: Այն չի լինելու կրտսեր դպրոց, այլ զարգացնելու է երեխայի ընդհանուր գեղագիտական մտածելակերպը, փոքրիկին տալու է հնարավորություն՝ ճանաչելու նաեւ սեփական բնօրրանի մշակութային իրողությունները: Ծրագիրն ուղղված է տարիքային տարբեր խմբերի երեխաների ընդհանուր գեղագիտական դաստիարակությանը:
«Կենտրոնն առաջարկելու է տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված 3 ուսումնական տարվա հեղինակային ծրագիր, որը ներառում է երաժշտության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի, լրագրության, ազգագրության, առողջ ապրելակերպի եւ բնապահպանության ընդհանրական ծրագրեր»,- ներկայացրեց Լիլիթ Գեւորգյանը:
Գեղագիտության դասերը վարելու է մանկավարժ, օպերային երգչուհի Անի Ադիլխանյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]