Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հյուսիս-հարավ»-ում ևս 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել. նախարար

«Հյուսիս-հարավ»-ում ևս 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են 
կատարվել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ավտոճանապարհի համար մինչ օրս ծախսվել է 150 միլիոն դոլար, շահագործման է հանձնվել 31 կիլոմետր ճանապարհ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝  անդրադառնալով ծրագրի հետ կապված չարաշահումների մասին հարցին: «Այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա: 31 կմ-ի վրա ծախսվել է  70 միլիոն դոլար, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որոնք այժմ կատարվում են Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածներում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ արդեն 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել: Ըստ նախարարի, այդ 11-կիլոմետրանոց հատվածը դեռևս շահագործման հանձնված չէ և չի մտնում վերը նշված 31 կիլոմետրի մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]