Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան հայտարարել Է պատվավոր «Օսկար»-ի դափնեկիրներին

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան հայտարարել Է պատվավոր «Օսկար»-ի դափնեկիրներին
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան որոշում Է ընդունել Է պատվավոր «Օսկար» հանձնել կինոռեժիսոր Չառլզ Բյոռնեթին, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանին, կանադացի դերասան Դոնալդ Սազերլենդին եւ ֆրանսիացի ռեժիսոր Անիես Վարդային: Ինչպես սեպտեմբերի 6-ին իր կայքում հայտնել Է ակադեմիան, պարգեւատրման արարողությունը նոյեմբերի 11-ին տեղի կունենա Լոս Անջելեսի Hollywood & Highland կինոհամերգային համալիրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի պատվավոր «Օսկար»-ներ շնորհելու որոշումը վկայում Է, թե որքան ընդարձակ են միջազգային անկախ կինոարվեստի շրջանակները,-նշել Է ակադեմիայի նախագահ Ջոն Բեյլին, որի խոսքը մեջբերված Է մրցանակի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:-Այդ պարգեւները կտրվեն չորս հայտնի կինոգործիչների ստեղծագործությանը, որոնց աշխատանքներն արտացոլում են աշխարհընկալման բազմակողմանիությունը»:

Դոնալդ Սազերլենդը կինոյում նկարահանվում Է գրեթե վաթսուն տարի, սակայն ոչ մի անգամ չի անվանակարգվել «Օսկար»-ի: Նա լայն հանդիսատեսին հայտնի Է «Ջոնին հրացան վերցրեց», «Հպարտություն եւ կանխակալություն», «Հակառակ ձգողություն», «Քաղցած խաղեր» եւ այլ ֆիլմերում խաղացած դերերով:

Չառլզ Բյոռնեթը լեգենդար դեմք Է անկախ կինոյի համար: Իր աշխատանքներում նա պատմել Է ԱՄՆ-ի սեւամորթ բնակչության կյանքի մասին: Նրա «Հանքափոր ոչխարը» ֆիլմը 1981 թվականին ստացել Է Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Օուեն Ռոյզմանը տեսախցիկի հետեւում աշխատել Է «Օսկար»-ի անվանակարգված հինգ ֆիլմերում՝ «Թութսի», «Հեռուստացանց», «Դեւին հալածողը», «Ֆրանսիացի կապավորը» եւ «Ուայաթ Էրփը»:

Անիես Վարդան հայտնի Է դարձել որպես ֆրանսիական նոր ալիքի մայր: Նա 89 տարեկան Է եւ մինչ այժմ ֆիլմեր Է նկարահանում: Վերջին՝ «Գյուղի դեմքերը» ժապավենը, թողարկվել Է այս տարի: Ռեժիսորի առաջին՝ 1956 թվականին նկարահանած «Պուենտ-Կուրտ» ֆիլմը ստեղծագործելու Է ոգեշնչել երիտասարդ կինեմատոգրաֆիստների մի ամբողջ խմբի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]