Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աֆղանստանում վրացի երեք զինծառայողներ են վիրավորվել

Աֆղանստանում վրացի երեք զինծառայողներ են վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում վրացի երեք զինծառայողներ են վիրավորվել Բաղրամի ավիաբազայի վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, Աֆղանստանում Բաղրամի ավիաբազայի վրա մահապարտի հարձակման հետեւանքով տուժել են հետեւակային գումարտակի վրացի երեք զինծառայողներ, որոնք մասնակցում Էին «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Տուժած ավագ լեյտենանտ Իվերի Բուաձեի վիճակը ծանր Է, նրան վիրահատել են: Մյուս երկու զինվորականները թեթեւ վերքեր են ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]