Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին պարգևատրել է 
«Արգիշտի առաջին» հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների անշահախնդիր բարեկամության, որը նաև պարտավորեցնում է ավելի ամրապնդել ու ընդլայնել երկուստեք փոխշահավետ համագործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]