Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին

Գյումրիում մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 6-ին 15:00-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է թիվ 1 համար ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսին: Ուղևորները չեն տուժել: «Երկու մեքենաներն էլ շարժվել են Սայաթ-Նովա փողոցով դեպի Բագրատունյաց պողոտա: Ըստ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդի բանավոր բացատրության, մեքենան գտնվել է անսարք վիճակում, որի հետևանքով մեքենայի ղեկը չի ենթարկվել վարորդին և տեղի է ունեցել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարը ու երկու մեքենաներն էլ դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան: Մեքենաներին պատճառվել է նյութական վնաս»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 3-րդ սպայակա վաշտի տեսուչ կապիտան Արմեն Պողոսյանը ՝հավելելով, որ դեպքի մեղավորը կհստակեցվի վարչական վարույթն իրականացնելուց հետո:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]