Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բազմաթիվ այրվածքներ ստացած տղային տեղափոխել են Երևան

Բազմաթիվ այրվածքներ ստացած տղային տեղափոխել են Երևան

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այրվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տղային առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Սեպտեմբերի 5-ին երեկոյան 21:00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Ախուրյանի բնակիչ, 2000 թվականին ծնված Վաչագան Մաթևոսյանը՝ դեմքի, զույգ վերին վերջույթների, որովայնի, ազդրերի 2-րդ, 3-րդ աստիճանի թերմիկ այրվածքով, մարմնի մակերեսի մոտ 20-25 տոկոսի չափով, այրվածքային շոկով:

«Հիվանդն ընդունվել է բավական ծանր վիճակում: Նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց և հակաշոկային դեղամիջոցներ ներարկելուց հետո շտապբուժօգնության բժշկական խմբով տեղափոխվել են մասնագիտացված կլինիկա՝ Երևանում գտնվող «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

Ըստ տեղեկությունների տղան այրվածքներ ստացել է անզգուշության հետևանքով՝ ընկերոջ հետ կատակելու ժամանակ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]