Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին

Վարդան Արամյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս 
Վիկերսին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ՎԶԵԲ-ում (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև արդյունավետ  համագործակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արամյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, գնումների ոլորտի բարեփոխումներին և պետություն-մասնավոր համագործակցությանն ուղղված աջակցությունը:

Նախարարը նաև առաջարկել է Ֆ. Վիկերսին քննարկել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասով  ՎԶԵԲ-ի աջակցության ուղղությունների ընդլայնման հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակական ջանքեր գործադրել՝ գործընկերության զարգացման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]