Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունը մեծ ներդրումներ է կատարելու հայաստանյան կրթական ոլորտում

Եվրամիությունը մեծ ներդրումներ է կատարելու հայաստանյան կրթական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել հայաստանյան կրթական ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք ունենք բազմամիլիոնանոց երկու մեծ ծրագիր, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել Հայաստանում:  Ես հիմա չեմ կարող հայտարարել կոնկրետ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, բայց ես կարող եմ ասել, որ բավականին աշխատանք ենք կատարել եւ շուտով կկարողանանք բաց եւ հրապարակավ խոսել այս մասին»,- հայտարարեց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ համագործակցությունը Հայաստանի կրթական հատվածի, երիտասարդների բարձր մակարդակն ապահովելու համար շատ կարեւոր է:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ գիտակցում է բոլոր հնարավոր ռիսկերը՝ նկատի ունենալով դրամաշնորհների յուրացման նախորդ դեպքերը: «Հուսով եմ, որ բոլոր նոր զարգացումները, վերջերս մշակված օրենսդրությունը, որը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, նոր հաստատության ստեղծումը, ինչպես նաեւ այլ միջոցառումները, որոնց մենք աջակցում ենք, կօգնեն մեզ նվազագույնի հասցնել ռիսկերը: Մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում նման խնդիրներին: Դուք գիտեք ինձ, գիտեք՝ ինչքան ժամանակ եմ ես նվիրում իմ գործողություններում աջակցելու կոռուպցիայի դեմ ձեր պայքարին, եւ ես հավատում եմ, որ կրթությունն այն ոլորտն է, որտեղ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]