Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունը պատրաստում է անհրաժեշտ ամեն ինչ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար

Եվրամիությունը պատրաստում  է անհրաժեշտ ամեն ինչ Հայաստան-ԵՄ նոր 
համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պատասխանատու անձինք ջանասիրաբար աշխատում են, որպեսզի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումն իրականություն դառնա նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնի բացմանը նվիրված ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես նոր եմ վերադարձել Բրյուսելից՝ առավոտյան ժամը 5-ին իջել եմ Երեւան եւ պետք է ասեմ, որ իմ բոլոր զրույցներն այն մարդկանց հետ, ում հետ հանդիպել եմ Բրյուսելում, ովքեր պատասխանատու են համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ հարցերը նախապատրաստելու հարցում, փաստում են, որ ամեն ինչ իր հունով առաջ է շարժվում: Մեր՝ ԵՄ-ի կողմից, մենք անհրաժեշտ ամեն ինչ պատրաստում ենք նոր համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու համար»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]