Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբաման արձագանքել Է անօրինական միգրանտների երեխաներին ԱՄՆ-ից վտարելու Թրամփի որոշմանը

Օբաման արձագանքել Է անօրինական միգրանտների երեխաներին ԱՄՆ-ից վտարելու Թրամփի որոշմանը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Facebook-ի իր Էջում դաժան եւ սխալ Է որակել այն կարգը վերացնելու Սպիտակ տան ներկայիս տիրոջ՝ Դոնալդ Թրամփի որոշումը, որը մանուկ հասակում ԱՄՆ եկած անօրինական միգրանտներին իրավունք Է տալիս կեցության թույլտվություն ստանալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ երիտասարդներն իսկական ամերիկացիներ են, բայց միայն ոչ թղթի վրա: Ծնողները նրանց մեր երկիր են բերել, երբ նրանք դեռ բոլորովին երեխա Էին: Հնարավոր Է, որ ուրիշ պետություն նրանք պարզապես չգիտեն եւ չեն տիրապետում որեւԷ այլ լեզվի, բացի անգլերենից (…): Չի կարելի այդ երիտասարդներին հարձակումների օբյեկտ դարձնել, նրանք ոչ մի վատ բան չեն արել»,-գրել Է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը:

Սեպտեմբերի 5-ին Թրամփը չեղյալ Է հայտարարել այսպես կոչված DACA ծրագիրը, որը հետաձգել Է ավելի քան 750 հազար անօրինական միգրանտների արտաքսման հնարավորությունը, որոնք ԱՄՆ են ժամանել մանուկ հասակում: Ավելի վաղ ժամանակավոր թույլտվություն ստացած անօրինական միգրանտների անհապաղ արտաքսում չի լինի, բայց իշխանությունները նոր թույլտվություններ չեն տա: Թրամփը ցանկանում Է, որ Կոնգրեսը նոր նորմաներով համապատասխան օրենք ընդունի ավելի վաղ գործող հրամանագրի փոխարեն, որն ընդունվել Է տակավին Բարաք Օբամայի կողմից:

«Կոնգրեսը վեց ամիս ունի DACA-ի օրինականացման համար (այն, ինչ Օբամայի վարչակազմը չկարողացավ անել): Եթե նրանք (Կոնգրեսը – խմբ.) չկարողանան, ես կվերադառնա՛մ այդ հարցին»,- գրել Է նախագահը Twitter-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]