Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ մշակույթի նախարարությունը Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը կքննարկի իրանական կողմի հետ  

ՀՀ մշակույթի նախարարությունը Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման 
հարցը կքննարկի իրանական կողմի հետ  

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը քննարկել իրանական կողմի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

«Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է քննարկել իրանական կողմի հետ՝ միջազգային իրավական նորմերին և ընդունված ընթացակարգերին համապատասխան հարցին լուծում տալու նպատակով»,-ասաց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ նախաձեռնված գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով: Գործընկեր կազմակերպությունների հետ բանակցությունների ավարտից հետո միայն ՀՀ մշակույթի նախարարությունը հստակեցումներ կանի:

Փոխնախարարի խոսքով՝ նախկինում հայկական մշակութային արժեքը Հայաստան վերադարձնելու դեպք ևս եղել է:

«2011-ին Հայաստանի ազգային պատկերասրահին է հանձնվել Հ. Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը, որը 21 տարի առաջ առևանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի ընկերությունից»,-եզրափակեց Արև Սամուելյանը:

Իրանական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, որ Վանի հայկական եկեղեցիներից մեկին  պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն: 

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ զանգը 1377 թվականի հուլիսի 7-ին տրվել է Վանի Սբ Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անհայտ պատճառներով հասել է Իրան և մինչ օրս գտնվում է Ուրմիայի պատմության թանգարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]