Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական բանակին հաջողվել Է ճեղքել Դեր Զորի շրջափակումը. SANA

Սիրիական բանակին հաջողվել Է ճեղքել Դեր Զորի շրջափակումը. SANA

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի մարտիկները սեպտեմբերի 5-ին կարողացել են ճեղքել Դեր Զորի շրջափակումը եւ հասնել այն կայազորին, որը քաղաքում 28 ամիս պաշարման մեջ Էր ԻՊ-ի խմբավորման ահաբեկիչների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA սիրիական լրատվական գործակալությունը:
Նրա տեղեկատվությամբ՝ սիրիական զրահատեխնիկան, ռազմականացված կազմավորումների մարտիկների աջակցությամբ, կարողացել Է ճեղքել պաշարումը եւ հասնել Սիրիայի զինված ուժերի՝ քաղաքում գտնվող 137-րդ բրիգադի ռազմակայան: Ներկա դրությամբ զինվորականները մի քանի միջանցքներ են ստեղծել այդ ռազմակայանի հետ կապը պահպանելու համար:
«Ալ Մասդար» միջարաբական հրատարակության տեղեկատվության համաձայն, այժմ կառավարական զորքերը հարձակում են պլանավորում Դեր Զորի ռազմական օդակայանի կողմը, որը նույնպես շրջափակված Է ահաբեկիչների կողմից:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը «Կալիբր» թեւավոր հրթիռներով Դեր Զորի մերձակայքում ոչնչացրել Է «Իսլամական պետության» ահաբեկիչների կառավարման կետեր ու կապի հանգույցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկայի նորոգման գործարան:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ հարվածը հասցվել Է այն շրջանում, որը վերահսկում Էին Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից ժամանած զինյալները:
2015 թվականից ահաբեկիչների կողմից մոտավորապես 93 հազար խաղաղ բնակիչներ են շրջափակված Դեր Զորում: Համանուն նահանգը ԻՊ-ի վերջին պատվարն Է Սիրիայի տարածքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]