Ռուսական ռազմանավը թեւավոր հրթիռներով հարված Է հասցրել Դեր Զորի զինյալներին
14:25, 5 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը «Կալիբր» թեւավոր հրթիռներով Դեր Զորի մերձակայքում ոչնչացրել Է «Իսլամական պետության» ահաբեկիչների կառավարման կետեր ու կապի հանգույցներ, ինչպես նաեւ զրահատեխնիկայի նորոգման գործարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կալիբր» թեւավոր հրթիռների արձակումներն իրականացվել են մի քանի ուղղություններով եւ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հայտնաբերված թիրախների վրա: Հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել են կառավարման կետեր ու կապի հանգույցներ, զենքի ու զինամթերքի պահեստներ, ինչպես նաեւ ահաբեկիչների զրահատեխնիկայի նորոգման գործարան եւ զինյալների մի խոշոր կուտակում»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ հարվածը հասցվել Է այն շրջանում, որը վերահսկում Էին Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից ժամանած զինյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում