Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի խորհրդարանը նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստ կգումարի

Արցախի խորհրդարանը նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստ 
կգումարի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում Աշոտ Ղուլյանը պատգամավորներին է ներկայացրել առաջիկայում սպասվող խորհրդարանական աշխատանքները՝ մասնավորապես անդրադարձել ԱԺ հատուկ նիստին, որը հրավիրվում է սահմանադրության պահանջով: Այս առթիվ, կանոնակարգային դրույթներին համապատասխան, հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձման համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվելու է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում»:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների` օրենսդրական նախագծերի պատրաստվածության ու միջխորհրդարանական կապերի բնագավառում սպասվող ծրագրերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 19-ին Արցախի նախագահի պաշտոնում է վերընտրվել Բակո Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]