Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինը հուսով Է, որ իրեն եւ Թրամփին կհաջողվի փոխզիջումներ գտնել ի շահ աշխարհի ժողովուրդների

Պուտինը հուսով Է, որ իրեն եւ Թրամփին կհաջողվի փոխզիջումներ գտնել ի շահ աշխարհի ժողովուրդների
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով Է, որ իրեն կհաջովի փոխզիջումներ գտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ելնելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ մյուս երկրների ժողովուրդների շահերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Թրամփն իր գործունեության մեջ ղեկավարվում Է իր, ես՝ իմ երկրի ազգային շահերով,- նշել Է նա՝ ամփոփելով BRICS-ի գագաթնաժողովի արդյունքները:- Ես մեծ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի, ինչպես ասել Է ԱՄՆ-ի գործող նախագահը, ինչ-ինչ փոխզիջումներ գտնել երկկողմ եւ միջազգային խնդրիները լուծելիս, որպեսզի դրանք լուծվեն՝ ելնելով ինչպես ամերիկացի, անպես Էլ ռուսաստանցի ժողովրդի շահերից՝ նկատի ունենալով մեր մեծ պատասխանատվությունը միջազգային անվտանգության համար»:

Լրագրողի այն հարցը, թե Պուտինը հիասփաթվել Է արդյոք Թրամփից, պետության ղեկավարը համարել Է պարզունակ: «ՉԷ որ նա (Թրամփը) իմ հարսնացուն չԷ, ես Էլ նրա ո՛չ հարսնացուն եմ, ո՛չ Էլ փեսացուն, մենք զբաղվում ենք պետական գործունեությամբ»,- պարզաբանել Է նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]