1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անհավատների թիվը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գերազանցել Է 50 տոկոսը

Անհավատների թիվը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գերազանցել Է 50 տոկոսը
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման տվյալները ցույց են տալիս, որ, պատմության մեջ առաջին անգամ, այդ երկրի բնակիչների ավելի քան կեսն իրեն չի համարում այս կամ այն կրոնի հետեւորդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցմանը, որն անցյալ տարի կատարել Է Մեծ Բրիտանիայի սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնը, մասնակցել են 2942 չափահասներ, որոնց 53 տոկոսը «կրոնական պատկանելություն» հարցում ընտրել Է «ոչ մի կրոնի» տարբերակը:

18-ից մինչեւ 25 տարեկանների շրջանում անկրոն մարդկանց բաժինն Էլ ավելի մեծ Է՝ 71 տոկոս:

Մեկնաբանելով հարցման արդյունքները՝ Լիվերպուլի եպիսկոպոսը նշել Է, որ «որեւԷ կրոնի չդավանելը չի նշանակում աթեիստ լինել», իսկ Աստվածը եւ Եկեղեցին, նրա խոսքով, «մնում են ակտուալ»:

Հարցման արդյունքները, որոնք սեպտեմբերի 4-ին հայտարարվել են BBC-ի եթերում, ցույց են տալիս Միացյալ Թագավորությունում կրոնական համոզմունքների նվազման միտումը:

Երբ համանման հետազոտությունները նոր Էին սկսել անցկացվել 1983 թվականին, հարցման մասնակիցների միայն 31 տոկոսն Էր հայտարարել, որ ոչ մի դավանանքի չի պատկանում:

Վերջին հարցման մեջ, որը պատահական ընտրանքի սկզբունքով անցկացվել Է երկրի չափահաս բնակիչների շրջանում, մասնակիցները պետք Է պատասխանեին այն հարցին, թե նրանք իրենց համարում են արդյոք որոշակի կրոնի հետեւորդներ: 25-ից մինչեւ 34 տարեկան մարդկանց գրեթե երկու երրորդը հայտարարել Է, որ կրոնասեր չԷ այն դեպքում, երբ 75 եւ ավելի բարձր տարիքի մասնակիցների շրջանում իրենց կրոնասիրության մասին հայտնել Է երեք քառորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]