Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելառուսում նշվել է Արցախի անկախության հռչակման 26-ամյա հոբելյանը

Բելառուսում նշվել է Արցախի անկախության հռչակման 26-ամյա հոբելյանը
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 4-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա էին հայ համայնքային հասարակական և մշակութային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բելառուսի հայ գործարարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նշեց, որ Արցախի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում հաստատել է անկախ հայրենիք ունենալու իր անվիճելի իրավունքը և կենսագործունեության բոլոր ոլորտներում հետագա շարունակական նվաճումներով ապացուցել ժամանակակից պետություն կառուցելու իր կարողությունը:

ՀՀ դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ շփման գծում լարվածությունը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի իրական պատկերը խեղաթյուրելու նպատակով: ՀՀ դեսպանը հորդորեց հայ համայնքի ներկայացուցիչներին առավել ակտիվ աշխատանքներ տանել տարբեր հարթակներում՝ պատմական ճշմարտությունը ներկայացնելու համար:

Դեսպան Եսայանը հատուկ երախտագիտությամբ հիշատակեց անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և ընդգծեց Արցախի հետագա ամրապնդման և հզորացման կարևորությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]