Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 60-ի

Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել Է 60-ի
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհված բնակիչների թիվը հասել Է 60-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Նրա տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով բնակիչներ՝ 30 հոգի, զոհվել են Հյուսթոնում ու նրա արվարձաններում: ԱՄՆ-ի՝ մեծությամբ չորրորդ այս քաղաքի քաղաքագլուխ Սիլվեսթր Թյոռների գնահատմամբ՝ միայն փողոցներն աղբից ու փլատակներից մաքրելու համար կպահանջվի մինչեւ 100 մլն դոլար: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել Է, որ «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար կպահանջվի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ «Հարվի» փոթորկի հետեւանքով զոհվել Է առնվազն 47 մարդ, եւս երկու տասնյակ բնակիչներ անհայտ կորցած են համարվում: Ավելի քան 1 մլն բնակիչներ հարկադրած են եղել լքել իրենց տները, ամբողջովին ավերվել են առնվազն 43 հազար ամերիկացիների տներ: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն Կոնգրեսից 7,85 մլրդ դոլար Է խնդրել վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար:

Վերլուծաբանների գնահատումների համաձայն, «Հարվի» փոթորկը՝ 190 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսը) վնասով, կարող Է ամենաավերիչը դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ: Հյուսթոնը եւ նրա արվարձանները, որոնց պատուհասել Է «Հարվի» փոթորիկը, տալիս են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում երկրի բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]