1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փարիզի կիթառի հիմնադրամը Գանձասարում նկարահանել է Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը

Փարիզի կիթառի հիմնադրամը Գանձասարում նկարահանել է Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ,  4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի կիթառի հիմնադրամը Արցախում՝ Գանձասարում, նկարահանել է Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հոլովակում կիթառահարը կատարում է Մաթիաս Դյուփլեսիի «Cavalcade» ստեղծագործությունը:

Փարիզի կիթառի հիմնադրամը, որի նախագահն է այս տարվա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կիթառահար Ագուստին Պեսնոնը, տեղադրել է տեսահոլովակն իր պաշտոնական Youtube էջում:

«Ցանկացել ենք հոլովակը նկարահանել ոչ թե ինչ-որ դահլիճում, այլ ավելի հետաքրքիր պայմաններում: Չուզեցի բաց թողնել Արցախը՝ Գանձասարը ներկայացնելու հնարավորությունը: Այս տարի նշվում է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Ստեղծագործությունը, որ կատարել եմ, հեղինակել է ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին: «Cavalcade» նշանակում է շարժում: Գանձասարի բնությունը, եղանակը շատ համահունչ էին երաժշտության հետ»,-նշում է Ժորա Սարգսյանը:

Հոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ֆրանսիական հեղինակավոր «Մեցցո» ալիքով (mezzo.tv):
Ժորա Սարգսյանի կատարումը տպավորել է կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին, ով իր հիացմունքն է արտահայտել հայ կիթառահարի կատարման մասին՝ տարածելով երաժշտի հոլովակը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]