1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանից բռնագաղթած 4130 փախստական հայ ընտանիք Արցախում ստացել է ավելի քան 280 մլն-ի ֆինանսական օժանդակություն

Ադրբեջանից բռնագաղթած 4130 փախստական հայ ընտանիք Արցախում ստացել է 
ավելի քան 280 մլն-ի ֆինանսական օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից բռնագաղթած և  Արցախում հաշվառված 4130 փախստական հայ ընտանիք 2008-2016-ին պետությունից ստացել է ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց Արցախի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:

«Կառավարության առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակիչների հարցերով վարչության ստեղծմամբ՝ 2004-ին ընդունվել էր 1988-1992 թթ «Ադրբեջանից բռնագաղթված և ԼՂՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ- տնտեսական երաշխիքների» և «Փախստականների մասին» ԼՂՀ օրենքները: 2005-ից սկսել է փախստականների հաշվառման  և սահմանված ֆինանսական փոխհատուցման տրամադրման գործընթացը, ինչը չի կարելի համարել Ադրբեջանում թողած նյութական կորցված ունեցվածքի փոխհատուցում»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ 2008-2016 թ իրականացվել են Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով փախստականների կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների սոցիալ-կենցաղային և տնտեսական բնույթի համակարգման աշխատանքներ: Որպես փախստական հաշվառված 4130 ընտանիքներ պետությունից արդեն իսկ ստացել են ավելի քան 280 մլն դրամի ֆինանսական օժանդակություն, որը սակայն չի կարող բավարարել իրենց պահանջները: Փախստականների շուրջ 27 տոկոսն ունի բնակպայմանների բարելավման խնդիր: Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի հետ համագործակցությամբ ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ բնակելի տան ձեռքբերման և վերանորոգման արտոնյալ վարկավորումից օգտվել է 50 փախստական ընտանիք:

« Պետությունը ցուցաբերում է անաչառ վերաբերմունք՝ տեղի բնակիչների և փախստականների համար ստեղծելով սոցիալական պաշտպանվածության իրավունքից հավասար օգտվելու հնարավորություններ: Սակայն մեր փախստականները միջազգային տարբեր մարդասիրական կազմակերպություններից չեն ստանում նյութական և ֆինանսական աջակցություն»,-ասաց նախարարը:

Հիմնական խնդիրը փախստականների ավագ սերնդի լեզվական խնդիրն է, որի լուծման հարցն անվճար հոգում է ԱՀ Կրթության և գիտության և սպորտի նախարարությունը՝ լեզվի տեսչության դասընթացների միջոցով:

2008-2016թթ. Արցախի 12 բնակավայրերում հաստատվել է 985 հայրենադարձված ընտանիք կամ 3507 անձ, որից 1540-ը՝ անչափահաս: Տրամադրվել են բնակելի տներ և 310 մլն դրամի ֆինանսական աջակցություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]