Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանը մասնակցում է Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին

Վահան Մարտիրոսյանը մասնակցում է Գլոբալ ենթակառուցվածքների 
համագործակցության համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Կորեայում անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի (GICC) աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Կորեայի Հանրապետության նախաձեռնած ամենամեծ միջազգային միջոցառումը, որը կազմակերպվում է 2013 թվակնից ի վեր, այս տարի անցկացվում է սեպտեմբերի 4-6-ը: Այն նպատակաուղղված է կառավարությունների միջև ենթակառուցվածքների, գործարարության և ֆինանսական ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: 

Համաժողովի 100 բարձրաստիճան հյուրերի թվում են 20-ից ավելի նախարարներ և փոխնախարարներ, ենթակառուցվածքային ծրագրերի և բազմակողմ զարգացման բանկերի  ներկայացուցիչներ: 

Միջոցառման շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:

Համաժողովի մասնակից պատվիրակությունները կմասնակցեն Ճարտարապետների միջազգային միության Սեուլի համաշխարհային ճարտարապետների համագումարին և «Գլոբալ խելացի քաղաք շաբաթին»:

Առաջին «Գլոբալ խելացի քաղաք շաբաթ» միջոցառումը կտևի մեկ շաբաթ և հնարավորություն կընձեռի ծանոթանալ ամբողջ աշխարհի ներկա և ապագա «խելացի քաղաք» նախագծերին: 

Միջոցառումն ամբողջ աշխարհի հանրային, մասնավոր և գիտական ոլորտի առաջնորդների հետ հանդիպելու և լավագույն փորձին ծանոթանալու ինտերակտիվ հարթակ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]