Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջրային տնտեսության պետական կոմիտեն անդրադարձել է Ախուրյանի ջրամբարում ձկների ջրի մակերևույթ բարձրանալու դեպքին

Ջրային տնտեսության պետական կոմիտեն անդրադարձել է Ախուրյանի ջրամբարում 
ձկների ջրի մակերևույթ բարձրանալու դեպքին

 ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային տնտեսության պետական կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում Ախուրյանի ջրամբարում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ: Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծությունն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության:

Նրա խոսքով`  թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝1.5 մ ³/վրկ թողունակությամբ:

«Ինչ վերաբերում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա այն, ըստ էության, նախատեսված չէ ծկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար: Դա բացառապես տեխնիկական ծավալ է, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ջրամբարը շահագործման հանձնելու պահից հետո 100 տարիների ընթացքում դրանում կուտակված տիղմի, այլ ոչ որևէ նպատակով օգտագործման ենթակա ջրի կանխատեսելի ծավալը»,- ասաց Մարտիրոսյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղարը նշեց, որ սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալներն ավելացել են 0,61 մլն մ³ -ով:

«Այս ընթացքում թուրքական կողմը ջրբացթողումն իրականացնում է՝ 10 մ³/վրկ թողունակությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:

525 մլն մ³  ծավալով Ախուրյանի ջրամբարը շահագործման է հանձնվել 1982 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ բացառապես ոռոգման նպատակով: Ախուրյան գետի ջուրը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարը, օգտագործվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: Դա նշանակում է, որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միակողմանի:

Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի և Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք, որոնց ջրապահանջը կազմում է 327,5 մլն մ³: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մլն մ³՝ անցյալ տարվա 545,75 մլն մ³ դիմաց: Այսօրվա դրությամբ հայկական կողմի համար ջրամբարից թողնվել է 305.21 մլն մ³ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]